Լիոնել Մեսսին զայրացած է «Բարսելոնայի» պահվածքից

«Պարի Սեն Ժերմենի» հարձակվող Լիոնել Մեսսին չի կողմնորոշվում հաջորդ մրցաշրջանում իր ապագայի հարցում, հայտնում է լրագրող Ժերար Ռոմերոն։

Աղբյուրի համաձայն՝ հարձակվողը նյարդայնացած է, քանի որ «Բարսելոնան» իրեն առաջարկ չի արել։ Ֆուտբոլիստն անցյալ շաբաթ ցանկացել է լուծել իր ապագայի հետ կապված հարցը։

Հաղորդվում է, որ կատալոնացիները նրա հետ ոչ պաշտոնական բանակցություններ են վարում, մինչդեռ պաշտոնական առաջարկ չի եղել:

Նշենք, որ Մեսսիի պայմանագիրը ՊՍԺ-ի հետ ավարտվում է ընթացիկ մրցաշրջանի վերջում։