Պեպ Գվարդիոլան՝ Պրեմիեր Լիգայի մրցաշրջանի լավագույն մարզիչ

Պրեմիեր Լիգայի մամուլի ծառայությունը հայտնել է, որ «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան ճանաչվել է մրցաշրջանի լավագույն մարզիչ։

Իսպանացի մասնագետի գլխավորությամբ մանչեսթերյան թիմը ժամանակից շուտ դարձավ չեմպիոն։ 38 տուրերում «Սիթին» վաստակեց 89 միավոր և 5 միավորով առաջ անցավ ամենամոտ հետապնդողից՝ «Արսենալից»։

Գվարդիոլան չորրորդ անգամ ճանաչվեց Անգլիայի առաջնության մրցաշրջանի լավագույն մարզիչ։ Նա նախկինում այս մրցանակը ստացել է 2018, 2019 և 2021 թվականներին։