ՀՊԼ. «Ալաշկերտը» ուժեղ էր «Վանից»

Fastex Հայաստանի Պրեմիեր Լիգայի 35-րդ տուրում «Վանը» ընդունեց «Ալաշկերտին» ու պարտվեց 0-1 հաշվով:

Հանդիպման միակ ու հաղթական գոլը հեղինակեց հյուրերի ֆուտբոլիստ Սերգեյ Իվանովը:

Նա հաջողության հասավ հանդիպման 40-րդ րոպեին:

Այսպիսով՝ 35 տուրից հետո «Ալաշկերտը» վաստակած 66 միավորով չորրորդն է, իսկ «Վանը» 40 միավորով  5-րդ -ը:

Հայաստանի Պրեմիեր Լիգա

«Վան» – «Ալաշկերտ» 0:1 (0:1)

0:1 Սերգեյ Իվանով (40)