Դիոգու Դալոտը երկարաձգեց պայմանագիրը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ

«Մանչեսթեր Յունայթեդն» իր պաշտոնական կայքում հայտարարել է պաշտպան Դիոգու Դալոտի հետ պայմանագիրը երկարաձգելու մասին:

24-ամյա պորտուգալացու նոր պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2028 թվականի հունիսի 30-ը։

Դալոտը «Մանչեսթեր Յունայթեդում» հանդես է գալիս 2018 թվականից։ Portal Transfermarkt-ը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 35 միլիոն եվրո:

2022/23 մրցաշրջանում Դալոտը բոլոր մրցաշարերում անցկացրել է 42 հանդիպում՝ դառնալով 2 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։