Դանի Սեբալյոսի ապագայի հարցում հստակություն կա

Կիսապաշտպան Դանի Սեբալյոսը կարող է երկարաձգել պայմանագիրը Մադրիդի «Ռեալի» հետ։

Ինչպես հայտնում է Marca-ն, 26-ամյա ֆուտբոլիստը մոտ է մադրիդյան ակումբի հետ նոր եռամյա պայմանագիր կնքելուն:

Սեբալյոսը մոտ էր «Ռեալից» հեռանալուն, սակայն իրավիճակը փոխեց ակումբի ղեկավարության զանգը ֆուտբոլիստին:

Անցած երկուշաբթի ակումբի ղեկավարները կապ են հաստատել իսպանացու շրջապատի հետ և բարելավել առաջարկը, ինչպես նաև հայտարարել, որ հավատում են նրան։ Վերջնական որոշումը կկայացվի այս շաբաթ։

Իսպանացի ֆուտբոլիստի գործող պայմանագիրը Մադրիդի «Ռեալի» հետ ավարտվում է այս տարվա հունիսին։ Սեբալյոսը մադրիդյան ակումբում հանդես է գալիս 2017 թվականի ամռանից։

Կիսապաշտպանն այս մրցաշրջանում Մադրիդի «Ռեալի» կազմում անցկացրել է 45 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով 1 գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ: