Հարի Քեյնը վերջնական որոշում է կայացրել իր ապագայի հետ կապված

«Թոթենհեմի» հարձակվող Հարի Քեյնը որոշում է կայացրել իր ապագայի վերաբերյալ։

Ինչպես հայտնում է AS-ը՝ 29-ամյա անգլիացին որոշել է հեռանալ «Թոթենհեմից»։ «Մանչեսթեր Յունայթեդը» ցանկանում է գնել ֆուտբոլիստին։

Նշվում է, որ «Թոթենհեմի» նախագահ Դանիել Լևին չի ցանկանում վաճառել անգլիացուն Պրեմիեր Լիգայի մեկ այլ ակումբի: Այսպիսով, «Ռեալն» ու «Բավարիան» կարող են առավելություն ստանալ բանակցային գործընթացում։

Ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը կազմում է 90 միլիոն եվրո։