Յանիկ Ֆերեյրա-Կարասկոն մոտ է «Ատլետիկոն» լքելուն

Բելգիացի վինգեր 29-ամյա Յանիկ Ֆերեյրա-Կարասկոն մոտ է Մադրիդի «Ատլետիկոյից» հեռանալուն ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ։

Ինչպես հայտնում է Todofichajes-ը՝ կիսապաշտպանի ծառայություններով հետաքրքրված է Մյունխենի «Բավարիան»։ Գերմանական գրանդը մտադիր է ֆուտբոլիստի համար մրցել կատալոնական «Բարսելոնայի» հետ։

Բելգիացին «Ատլետիկոյում» հանդես է գալիս 2020 թվականի սեպտեմբերից։ Պայմանագիրն ուժի մեջ է մինչև 2023/2024 մրցաշրջանի ավարտը։ Ֆուտբոլիստը այս մրցաշրջանում Լա Լիգայում անցկացրել է 35 հանդիպում՝ դառնալով 7 գոլի և երեք գոլային փոխանցման հեղինակ։