Դենիս Զաքարիան կհեռանա Լոնդոնի «Չելսիից»

Լոնդոնի «Չելսիի» գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն որոշում է կայացրել թիմի կիսապաշտպան Դենիս Զաքարիայի ապագայի վերաբերյալ։

Ինչպես հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն՝ Զաքարիան, ով ներկայումս վարձավճարով հանդես է գալիս «Չելսիում» հունիսին կլքի լոնդոնյան ակումբը, քանի որ չի մտնում նոր գլխավոր մարզչի ծրագրերի մեջ:

«Չելսին» չի կիրառի Զաքարիայի պայմանագրում գնման տարբերակը, և նա կվերադառնա «Յուվենտուս»:

Անցած մրցաշրջանում Զաքարիան անցկացրել է 13 հանդիպում, որոնցում դարձել է մեկ գոլի հեղինակ։