Էշլի Յանգը կլքի «Ասթոն Վիլան»

«Ասթոն Վիլան» հայտարարել է թիմի պաշտպան Էշլի Յանգի ակումբից հեռանալու մասին։

37-ամյա վետերանը լքում է բիրմինգհեմյան ակումբը՝ պայմանագրի ժամկետի ավարտի պատճառով։

Յանգը «Աստոն Վիլայում» խաղացել է 2007-ից 2011 թվականներին և 2021-ից մինչ օրս։ 2022/23 մրցաշրջանում անգլիացին մասնակցել է ԱՊԼ-ի 29 խաղի և խփել 1 գոլ:

Transfermarkt-ը 1 միլիոն եվրո է գնահատում նրա տրանսֆերային արժեքը։