Մարսել Շմելցերը կարող է վերադառնալ «Բորուսիա»

Դորտմունդի «Բորուսիայի» նախկին պաշտպան Մարսել Շմելցերը կարող է վերադառնալ «Իշամեղուների» շարքերը, հայտնում է ruhrnachrichten-ն։ Աղբյուրի համաձայն՝ նա կզբաղեցնի երիտասարդական հավաքականի գլխավոր մարզչի օգնականի պաշտոնը։

Շմելցերը նախկինում Դորտմունդի «Բորուսիայում» հանդես է եկել 2005-2022 թվականներին։ Անցյալ տարվա հուլիսին նա հեռացավ ֆուտբոլից։

Նշենք, որ մեկ ամիս առաջ 35-ամյա գերմանացի մասնագետը մարզչական B կարգի արտոնագիր է ստացել։