Ալվարո Մորատայի ապագայի հարցում հստակություն կա

Մադրիդի «Ատլետիկոն» ցանկանում է թիմում պահել հարձակվող Ալվարո Մորատային։

As-ի փոխանցմամբ՝ կողմերն արդեն մոտ են պայմանագրի երկարաձգմանը։ «Ատլետիկոն» գոհ է ֆուտբոլիստից, ուստի նախատեսում է նրան պահել ևս մի քանի տարի:

Աղբյուրի համաձայն՝ նոր պայմանագիրը նախատեսված կլինի 2 կամ 3 տարով։ Միևնույն ժամանակ, ֆուտբոլիստի աշխատավարձը կնվազի, քանի որ այժմ «Ատլետիկոն» ծանր ֆինանսական վիճակում է։

Հիշեցնենք, որ 30-ամյա իսպանացին «հնդկացիների» կազմում խաղում է 2020 թվականից։ Այս մրցաշրջանում նա բոլոր մրցաշարերում անցկացրած 44 խաղում դարձել է 15 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ: