Մյունխենի «Բավարիան» երկու տրանսֆերային թիրախ ունի

«Յուվենտուսի» հարձակվող Դուշան Վլահովիչը շարունակում է մնալ «Բավարիայի» տրանսֆերային նպատակների ցանկում։

Ակումբը հետևում է նաև «Այնտրախտի» հարձակվող Ռանդալ Կոլո-Մուանիի խաղին:

«Ինչպես անցյալ շաբաթ հաղորդվեց, Դուշան Վլահովիչը մնում է «Բավարիայի» տրանսֆերային ցուցակում: Կոլո Մուանին՝ նույնպես»,- գրել է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն:

Ռոմանոն ընդգծել է, որ մյունխենյան ակումբի գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը Վլահովիչի մեծ երկրպագուն է։ Սակայն մինչ այժմ «Յուվենտուսի» հետ բանակցությունները ոչ մի կոնկրետ փուլի չեն հասել։

Վլահովիչը Transfermarkt-ը գնահատում է 75 միլիոն եվրո: