Կակա. «Ես շատ բան սովորեցի այդ պարտությունից»

«Միլանի» նախկին կիսապաշտպան Կական հիշել է 2004/05 թվականներին Չեմպիոնների Լիգայի եզրափակչում «Լիվերպուլից» կրած հայտնի պարտությունը։

Հանդիպման ընթացքում «ռոսոներիները» հաղթում էին 3-0 հաշվով, սակայն բաց թողեցին առավելությունը, իսկ հետո պարտվեցին 11 մետրանոց հարվածաշարում։

«Կարծում եմ, որ «Միլանը» ուներ ամենաուժեղ պաշտպանական գծերից մեկը, բայց ինչ-որ կերպ մենք երեք գոլ բաց թողեցինք վեց րոպեում: Դա ուղղակի անհավանական էր: Ափսոս, որ պարտվեցինք, բայց ես այն ժամանակ լավ խաղ ցուցադրեցի։ Ուրախ եմ, որ դարձա նման խաղի մասնակից, չնայած հաղթողների կողքին չէի։ Ես շատ բան սովորեցի այդ պարտությունից»,- ասել է Կական: