Կառլո Անչելոտտին չի հեռանա Մադրիդի «Ռեալից»

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտին ցանկանում է շարունակել աշխատանքը մադրիդյան ակումբում, հայտնում է Marca-ն։

Ըստ հրապարակման՝ իտալացի մասնագետը մտադիր է մնալ թիմում մինչեւ 2024 թվականի ամառը։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Անչելոտտին կարող է գլխավորել Բրազիլիայի հավաքականը։

63-ամյա ֆուտբոլիստը «Ռեալում» հանդես է գալիս 2021 թվականից:

Նրա գլխավորությամբ «սերուցքայինները» նախորդ մրցաշրջանում դարձան Չեմպիոնների Լիգայի հաղթող։