Եվրոպական երկու գրանդներ կպայքարեն Բրունո Գիմարաեշի համար

«Նյուքասլի» կիսապաշտպան Բրունո Գիմարաեշը հայտնվել է «Բարսելոնայի» և «Լիվերպուլի» ուշադրության կենտրոնում։ Այս ակումբներն արդեն բանակցությունների մեջ են՝ 25-ամյա բրազիլացի ֆուտբոլիստին ձեռք բերելու հույսով։

«Նյուքասլը» պատրաստվում է ֆուտբոլիստին առաջարկել պայմանագիր, որը նրան կդարձնի Պրեմիեր Լիգայի հինգ ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստներից մեկը: Ինչպես հաղորդում է Goal-ը, բրազիլացին պետք է ընդունի իր ակումբի առաջարկը, քանի որ ուրախ է խաղալ «Նյուքասլում»։

Հիշեցնենք, որ «Նյուքասլը» Պրեմիեր Լիգայում զբաղեցրել է չորրորդ տեղը: 2003/2004 մրցաշրջանից հետո առաջին անգամ «կաչաղակները» կմասնակցեն Չեմպիոնների Լիգային։