Պրեմիեր Լիգայի երկու ակումբներ կպայքարեն Դուշան Վլահովիչի համար

«Արսենալը» բանակցություններ է վարում «Յուվենտուսի» հարձակվող Դուշան Վլահովիչին ձեռք բերելու համար։

Ինչպես հայտնում է Tuttomercato-ն, հարձակվողով մեծ հետաքրքրություն է ցուցաբերում գլխավոր մարզիչ Միկել Արտետան։ 

Նշվում է, որ Վլահովիչի ծառայություններով հետաքրքրված է նաև «Նյուքասլը», ուստի լոնդոնցիները պետք է շտապեն ֆուտբոլիստին ձեռք բերելու համար։

2022/23 մրցաշրջանում Վլահովիչը անցկացրել է 42 հանդիպում՝ դառնալով 14 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։