Դեկլան Ռայսը հեռախոսազրույց է ունեցել Թոմաս Տուխելի հետ

«Վեսթ Հեմի» կիսապաշտպան Դեկլան Ռայսը կարող է կարիերան շարունակել «Բավարիայում», հայտնում է լրագրող Ֆլորիան Պլետենբերգը։

Աղբյուրի համաձայն՝ կիսապաշտպանը հեռախոսազրույց է ունեցել մյունխենյան ակումբի գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելի հետ։ Ֆուտբոլիստը բաց է «Բավարիա» տեղափոխվելուհամար:

Այս մրցաշրջանում Ռայսը բոլոր մրցաշարերում անցկացրել է 44 հանդիպում՝ դառնալով 4 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի արժեքը Transfermarkt պորտալի համաձայն գնահատվում է 80 մլն եվրո։