Ռուբեն Լոֆտուս-Չիկը մոտ է «Միլան» տեղափոխվելուն

«Չելսիի» կիսապաշտպան Ռուբեն Լոֆտուս-Չիկը մոտ է «Միլան» տեղափոխվելուն, հայտնում է Ֆաբրիցիո Ռոմանոն։

Աղբյուրի համաձայն՝ ռոսոներիները գրեթե համաձայնեցրել են պայմանագիրը 27-ամյա անգլիացու հետ։ Ակումբների միջև բանակցությունները շարունակվում են։

Այս մրցաշրջանում Լոֆտուս-Չիկը բոլոր մրցաշարերում անցկացրել է 33 հանդիպում՝ դառնալով երկու գոլային փոխանցման հեղինակ: Transfermarkt-ը նրա արժեքը գնահատում է 25 միլիոն եվրո: