Լիոնել Մեսսին առաջիկա օրերին վերջնական որոշում կկայացնի իր ապագայի հետ կապված

ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսսին ծրագրում է առաջիկա օրերին որոշել իր ապագան, հայտնում է Mundo Deportivo-ն։

Աղբյուրի համաձայն՝ «Բարսելոնան» դեռ առաջարկ չի արել ֆուտբոլիստին։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ ֆուտբոլիստին ձեռք բերելով բացի կատալոնական թիմից հետաքրքրված է նաև «Ալ-Հիլալը», ով պատրաստ է արգենտինացուն շատ մեծ պայմանագիր առաջարկել։

Ֆուտբոլիստի գործող պայմանագիրը ՊՍԺ-ի հետ ավարտվում է հաջորդ ամիս:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ փարիզեցիները ցանկանում են պահել Մեսսիին և պատրաստ են նրան նոր պայմանագիր առաջարկել 100 մլն եվրո աշխատավարձով։

35-ամյա հարձակվողը կատալոնական ակումբում հանդես է եկել 2005-ից 2021 թվականներին։ Կատալոնական թիմի կազմում նա անցկացրել է 778 հանդիպում, դարձել 672 գոլի և 303 գոլային փոխանցման հեղինակ։