Հայտնի է, թե որքան կկազմի Մարկո Ասենսիոյի աշխատավարձը «Ասթոն Վիլայում»

Հայտնի է դարձել, թե որքան գումար կստանա «Ասթոն Վիլայում» «Ռեալի» հարձակմող Մարկո Ասենսիոն, եթե իսպանացու տեղափոխությունն Ունայ Էմերիի թիմ իսկապես կայանա։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Ասենսիոյին մեկ քայլ է բաժանում ազատ գործակալի կարգավիճակով «Ասթոն Վիլա» տեղափոխվելուն։ Լրագրող Նիկոլո Շիրան սոցցանցերում հայտնել է, որ Ասենսիոյի աշխատավարձը «Ասթոն Վիլայում» կկազմի տարեկան 8 միլիոն եվրո։

Աղբյուրը հաստատում է նաև, որ ֆուտբոլիստի տեղափոխությունը վերջնական փուլում է։ Ասենսիոն մերժել է Մադրիդի «Ռեալի» հետ պայմանագիրը երկարաձգելու վերջին առաջարկը։