Ուսման Դեմբելե. «Այս մրցաշրջանում կարելի էր ավելին անել»

«Բարսելոնայի» հարձակվող Ուսման Դեմբելեն կարծում է, որ մրցաշրջանն անհաջող ստացվեց վնասվածքների պատճառով։

«Այո, այս մրցաշրջանում կարելի էր ավելին անել: Շատ ավելի: Բայց կարծում եմ, որ իմ առաջընթացը հետաձգվեց վնասվածքի պատճառով։ Նրա պատճառով ես շատ ժամանակ բաց թողեցի»,- Դեմբելեի խոսքերն է մեջբերում ITASportPress-ը:

Ընթացիկ մրցաշրջանում 26-ամյա հարձակվողը անցկացրել է 34 հանդիպում՝ դառնալով 8 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ: