Ժոաու Ֆելիշը կվերադառնա «Ատլետիկո»

Մադրիդի «Ատլետիկոյի» նախագահ Էնրիկե Սերեսոն հաստատել է, որ «Չելսին» մադրիդյան ակումբից վարձավճարով չի գնի հարձակվող Ժոաու Ֆելիշին։

«Մեզ տեղեկացրել են, որ Պոչետինոն «Չելսիում» հույսը չի դնում Ֆելիշի վրա։ Նա կվերադառնա մեզ մոտ։ Տեսնենք, թե ինչ կլինի հետո, մենք դեռ պլաններ չունենք»,- Սերեզոյի խոսքերն է մեջբերում լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։

Ֆելիշը «Չելսի» է տեղափոխվել 2023 թվականի հունվարին վարձավճարով Մադրիդի «Ատլետիկոյից»: 23-ամյա պորտուգալացին լոնդոնյան թիմի կազմում անցկացրած 20 խաղում դարձել է 4 գոլի հեղինակ։

Transfermarkt.com պորտալը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 50 միլիոն եվրո, նրա պայմանագիրը «Ատլետիկոյի» հետ նախատեսված է մինչև 2027 թվականի հունիսի վերջը: