Մանուել Ուգարտեն ցանկանում է տեղափոխվել «Չելսի»

«Սպորտինգի» կիսապաշտպան Մանուել Ուգարտեն ցանկանում է տեղափոխվել «Չելսի», հայտնում է Record-ը։

Աղբյուրի համաձայն՝ 22-ամյա ֆուտբոլիստը նախընտրում է ՊՍԺի փոխարեն «Չելսի» տեղափոխվել: «Չելսին» գործարքի շրջանակներում նաև Դավիդ Ֆոֆանային առաջարկել է «Սպորտինգին»:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Մաուրիսիո Պոչետինոն հավանություն է տվել Մանուել Ուգարտեի տրանսֆերին։

Ընթացիկ մրցաշրջանում Ուգարտեն անցկացրել է 47 հանդիպում՝ դառնալով մեկ գոլային փոխանցման հեղինակ: