«Լիվերպուլը» նոր մարզական տնօրեն ունի

«Լիվերպուլը» հայտարարել է Յորգ Շմադկեի մարզական տնօրենի պաշտոնում նշանակվելու մասին։

59-ամյա մասնագետը աշխատանքի կանցնի հունիսի 1-ից և կփոխարինի Ջուլիան Ուորդին մարզական տնօրենի պաշտոնում: «Լիվերպուլի» հետ նրա պայմանագրի ժամկետը չի հաղորդվում:

Նշենք, որ Շմադկեն «Վոլֆսբուրգից» հեռացավ 2023 թվականի հունվարին։ Նա գերմանական ակումբում անցկացրել է չորս տարի։