Լուչիանո Սպալետտի. «Ես չեմ մնա, ես հեռանում եմ»

«Նապոլիի» գլխավոր մարզիչ Լուչիանո Սպալետտին հաստատել է, որ մրցաշրջանի ավարտից հետո հեռանում է թիմից։

«Երբեմն դուք բաժանվում եք չափից շատ սիրո պատճառով: Ես չեմ մնա, ես հեռանում եմ։ Չեմ փոխի որոշումս։ Մի քանի շաբաթ առաջ ակումբին ասացի, որ ինձ մեկ տարվա արձակուրդ է պետք: Ես այլ ակումբում չեմ աշխատի: Տարվա ընթացքում կհանգստանամ»,- մասնագետի խոսքերը մեջբերում է Tuttomercatoweb-ը:

Այս մրցաշրջանում «Նապոլին» 1990 թվականից ի վեր առաջին անգամ դարձավ Իտալիայի չեմպիոն։ Սկուդետտոն թիմի համար երրորդն էր պատմության մեջ: