Մադրիդի «Ռեալի» ֆուտբոլիստը մոտ է թիմը լքելուն

Մադրիդի «Ռեալի» պաշտպան Նաչո Ֆերնանդեսը կարող է հեռանալ ակումբից մրցաշրջանի ավարտից հետո, հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։

Աղբյուրի համաձայն՝ մադրիդցիները դեռ չեն առաջարկել երկարաձգել պայմանագիրը 33-ամյա իսպանացուն։ «Ինտերը» կարող է պաշտպանի հետ պայմանագիր կնքել որպես ազատ գործակալ:

Ընթացիկ մրցաշրջանում Նաչոն անցկացրել է 43 հանդիպում, որոնցում դարձել է մեկ գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ։