Լոնդոնի «Արսենալի» ֆուտբոլիստը չի հեռանա թիմից

«Արսենալի» կիսապաշտպան Էմիլ Սմիթ-Ռոուն չի հեռանա ակումբից ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում, հայտնում է The Athletic-ը։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Արսենալը» դիտարկում է Սմիթ-Ռոուին վաճառելու տարբերակը, սակայն 22-ամյա կիսապաշտպանը շարունակում է մնալ լոնդոնցիների ապագա պլանների մի մասը:

Անցած մրցաշրջանում Սմիթ-Ռոուն բոլոր մրցաշարերում 15 հանդիպում է անցկացրել «զինագործների» կազմում՝ դառնալով երկու գոլային փոխանցման հեղինակ: Նրա պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը։