Եվրոպական չորս ակումբներ հետաքրքրված են Էդուարդ Սպերցյանի ծառայություններով

Հայաստանի ազգային հավաքականի և «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը որոշել է հեռանալ հարազատ թիմից ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ, հայտնում է հայ լրագրող Հրաչ Խաչատրյանը։

Աղբյուրի համաձայն՝ 22-ամյա կիսապաշտպանի ծառայություններով հետաքրքրված են գերմանական և իտալական երկուական թիմեր՝ Մյոնխենգլադբախի «Բորուսիան», «Ֆրայբուրգը», «Ֆիորենտինան» և «Միլանը»։

Այս մրցաշրջանում Սպերցյանը «Կրասնոդարի» կազմում բոլոր մրցաշարերում անցկացրել է 39 հանդիպում՝ դառնալով 14 գոլի և 13 գոլային փոխանցման հեղինակ։