Բենժամեն Պավարը որոշում է կայացրել իր ապագայի վերաբերյալ

Պաշտպան Բենժամեն Պավարը ցանկանում է այս ամառ հեռանալ «Բավարիայից»:

Ինչպես հայտնում է Sky Sport-ի լրագրող Ֆլորիան Պլետենբերգը, 27-ամյա ֆրանսիացին մտադիր չէ երկարաձգել պայմանագիրը։

Ֆուտբոլիստն արդեն հայտնել է ակումբին իր որոշման մասին։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ ֆուտբոլիստով հետաքրքրված են «Բարսելոնան», «Մանչեսթեր Յունայթեդը» և «Ինտերը»:

Ընթացիկ մրցաշրջանում Պավարը թիմի կազմում Բունդեսլիգայում անցկացրել է 30 հանդիպում՝ դառնալով 4 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։