Բրունու Ֆերնանդեշ. «Մի օր նա կխաղա այստեղ՝ Պրեմիեր Լիգայում»

«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Բրունու Ֆերնանդեշը խոսել է «Բենֆիկայի» հարձակվող Գոնսալու Ռամուշի մասին։

«Կարծում եմ՝ Ռամուշը ունի բոլոր հնարավորությունները՝ խաղալու Պրեմիեր Լիգայում: Նա շատ ինտենսիվ է խաղում և լավ է գործում տուգանային հրապարակում: Ակնհայտ է, որ Ռամուշը դեռ շատ երիտասարդ է և կարող է ավելի ուժեղանալ։

Եթե ​​նա շարունակի աշխատել այնպես, ինչպես աշխատել է մինչ այժմ, ես կարծում եմ, որ նա ներուժ ունի դառնալու աշխարհի լավագույն հարձակվողներից մեկը»,- ​​ֆուտբոլիստի խոսքերն է մեջբերում Record-ը։

Այս մրցաշրջանում 21-ամյա հարձակվողը «Բենֆիկայի» կազմում բոլոր մրցաշարերում անցկացրել է 47 հանդիպում՝ դառնալով 27 գոլի և 12 գոլային փոխանցման հեղինակ: