Էդուարդ Սպերցյանը հավակնում է ՌՊԼ ընթացիկ առաջնության լավագույն կիսապաշտպանի կոչմանը

Հայաստանի ազգային հավաքականի և ռուսական «Կրասնոդարի» ֆուտբոլիստ Էդուարդ Սպերցյանը կարող է ճանաչվել Ռուսաստանի ընթացիկ առաջնության լավագույն կիսապաշտպան, տեղեկացնում է առաջնության մամուլի ծառայությունը:

Մրցաշրջանի լավագույն կիսապաշտպանի մրցանակին հավակնում են նաև Ռուսլան Լիտվինովը («Սպարտակ») և Վենդելը («Զենիթ»):

Կիսապաշտպանը ՌՊԼ-ի ավարտվող մրցաշրջանում մասնակցել է 27 հանդիպման, դարձել 10 գոլի և 11 գոլային փոխանցման հեղինակ:

Եզրափակիչ քվեարկությանը կմասնակցեն ՌՊԼ-ի թիմերի գլխավոր մարզիչներն ու ավագները, առաջնության լեգենդներն ու փորձագետները։ Հաղթողի անունը հայտնի կդառնա հունիսի 4-ին։