Ալեքսիս Սանչեսը կարող է վերադառնալ ԱՊԼ

Չիլիացի վինգեր Ալեքսիս Սանչեսը կցանկանար կրկին խաղալ Պրեմիեր Լիգայում. Sun պարբերականը հայտնում է, որ 34-ամյա չիլիացին արդեն առաջարկ ունի այտեղից:

Աղբյուրի փոխանցմամբ՝ «Արսենալը» ցանկանում է իր շարքերը վերադարձնել Ալեքսիսին, ով արդեն հանդես է եկել այնտեղ 2014-2018թթ:

2022/2023 մրցաշրջանը Սանչեսն անցկացրել է «Մարսելում» (18 գոլ և 3 գոլային փոխանցում 43 խաղում)։ Չիլիացին հանդես է եկել «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում։