Ջամալ Մուսիալան կարող է կարիերան շարունակել իսպանական գրանդի կազմում

«Բավարիայի» կիսապաշտպան Ջամալ Մուսիալան կարող է կարիերան շարունակել «Բարսելոնայում», հայտնում է Fichajes-ը։

Ըստ հրապարակման՝ կապույտ ակումբի գլխավոր մարզիչ Չավին գործարքի հիմնական նախաձեռնողն է։

Մասնագետը կարծում է, որ Մուսիալան ունի ներուժ՝ դառնալու աշխարհի լավագույն կիսապաշտպաններից մեկը։

20-ամյա կիսապաշտպանը «Բավարիայում» հանդես է գալիս 2020 թվականի ամառվանից։ Նրա գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը։

Գերմանացի կիսապաշտպանն ընթացիկ մրցաշրջանում մյունխենյան ակումբի կազմում անցկացրել է 33 հանդիպում՝ դառնալով 12 գոլի և 10 գոլային փոխանցման հեղինակ: