Եվրո-2024. Պորտուգալիայի հավաքականի հայտացուցակը առաջիկա խաղերի համար

Պորտուգալիայի ֆուտբոլի ֆեդերացիան հրապարակել է թիմի հայտացուցակը Եվրո-2024-ի ընտրական փուլի երրորդ և չորրորդ տուրերի հանդիպումների համար:

Հիշեցնենք, որ հավաքականը կմրցի Բոսնիա և Հերցեգովինայի (հունիսի 17) ու Իսլանդիայի (հունիսի 20) ընտրանիների դեմ:

Հայտացուցակն ունի հետևյալ տեսքը

Դարպասապահներ՝ Դիոգու Կոշտա, Ժոզե Սա, Ռուի Պատրիսիու։

Պաշտպաններ՝ Անտոնիու Սիլվա, Դանիլու Պերեյրա, Դիոգու Դալոտ, Գոնսալու Ինասիու, Ժոաու Կանսելու, Նելսոն Սեմեդու, Պեպե, Ռաֆայել Գերեյրու, Ռուբեն Դիաշ, Տոտե Գոմեշ։

Կիսապաշտպաններ՝ Բեռնարդու Սիլվա, Բրունու Ֆերնանդեշ, Ժոաու Պալինյա, Օտավիու, Ռենատու Սանչեշ, Ռիկարդու Օրտա, Ռուբեն Նևեշ, Վիտինյա։

Հարձակվողներ՝ Կրիշտիանու Ռոնալդու, Դիոգու Ժոտա, Գոնսալու Ռամուշ, Ժոաու Ֆելիշ, Ռաֆայել Լեաու

Изображение