Մոհամեդ Սալահ. Մենք «Լիվերպուլն» ենք, և Չեմպիոնների Լիգայի ուղեգիր նվաճելը նվազագույնն է, որ պետք է անեինք»

«Լիվերպուլի» հարձակվող Մոհամեդ Սալահը խոսել է թիմի՝ Չեմպիոնների Լիգայի ուղեգիր չնվաճելու մասին։

«Ես հիասթափված եմ. Սրա համար բացարձակապես արդարացում չկա։ Մենք ունեինք այն ամենը, ինչ անհրաժեշտ էր Չեմպիոնների Լիգայի ուղեգիր նվաչելու համար, բայց չհաջողվեց: Մենք «Լիվերպուլն» ենք, և Չեմպիոնների Լիգայի ուղեգիր նվաճելը նվազագույնն է, որ պետք է անեինք: Կներեք, բայց դեռ շուտ է ոգևորող կամ լավատեսական գրառման համար: Մենք ձախողվել ենք»,- թվիթերում գրել է Սալահը: