Յոշկո Գվարդիոլը ցանկանում է կարիերան շարունակել Լա Լիգայում

«Լայպցիգի» կենտրոնական պաշտպան Յոշկո Գվարդիոլը ցանկանում է կարիերան շարունակել Մադրիդի «Ռեալում»:

«Մանչեսթեր Յունայթեդը», «Մանչեսթեր Սիթին» և «Չելսին» վերջին ամիսներին արդեն կապ են հաստատել 21-ամյա ֆուտբոլիստի հետ, սակայն անձամբ՝ Գվարդիոլը, ցանկանում է միանալ Մադրիդի «Ռեալին», հայտնում է Madrid Xtra-ն՝ հղում անելով լրագրող Սանտի Աունային։ Մադրիդյան գրանդը շարունակում է հետևել կենտրոնական պաշտպանի խաղին, բայց դժվար թե կարողանա գնել նրա տրանսֆերը գալիք ամառ: