Ուսման Դեմբելեի և «Բարսելոնայի» միջև ընթացող բանակցություններից նոր տեղեկություն կա

«Բարսելոնայի» հարձակվող Ուսման Դեմբելեն ուսումնասիրում է «Բարսելոնայի» հետ նոր պայմանագիր կնքելու առաջարկը։

Լրագրող Գաբրիել Սանսը սոցցանցերում հայտնում է, որ կողմերը հակված են, պայմանագրի երկարաձգմանը։ Ֆուտբոլիստն ու ակումբը ցանկանում են երկարաձգել պայմանագիրը մինչև հունիսի 30-ը։

Հիշեցնենք, որ Դեմբելեն կարող էր հեռանալ «Բարսելոնայից» անցած ամառ ազատ գործակալի կարգավիճակով, սակայն ֆրանսիացին ի վերջո համաձայնեց աշխատավարձի կրճատմանը և ակումբի հետ նոր պայմանագիր կնքեց: Ընթացիկ մրցաշրջանում Ուսմանը Լա Լիգայում խփել է 5 գոլ և կատարել 5 արդյունավետ փոխանցում։

Հիշեցնենք, որ ֆրանսիացու գործող պայմանագիրը «Բարսելոնայի» հետ ավարտվում է 2024 թվականի ամռանը: