Վինիսիուս Ժունիորը բաց կթողնի «Ռայո Վալյեկանոյի» դեմ հանդիպումը

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Վինիսիուս Ժունիորը բաց կթողնի Իսպանիայի առաջնության 36-րդ տուրի «Ռայո Վալյեկանոյի» դեմ հանդիպումը, հայտնում է The Athletic-ը։

22-ամյա բրազիլացին կարմիր քարտ է ստացել 35-րդ տուրի՝ «Վալենսիայի» դեմ խաղում (0:1), սակայն դրանից հետո Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի մրցութային կոմիտեն չեղարկել է ֆուտբոլիստի որակազրկումը:

Վինիսիուսը ծնկի վնասվածքի պատճառով բաց կթողնի «Ռայո Վալյեկանոյի» դեմ հանդիպումը։ Նա կարող է բաց թողնել նաև «Սևիլիայի» դեմ 37-րդ տուրի խաղը։