Դիոգու Դալոտի տրանսֆերով մի շարք գերակումբներ են հետաքրքրվում

Կատալոնական «Բարսելոնան» հետաքրքրված է «Մանչեսթեր Յունայթեդի» աջ պաշտպան Դիոգու Դալոտի տրանսֆերով, ով պայմանագիր ունի «կարմիր սատանաների» հետ մինչև 2024 թվականի ամառ: Լրագրող Սամուել Լակհերսթի կարծիքով, գործարքը կարող է կայանալ առաջիկա ամռանը:

Աղբյուրը, սակայն, հավելում է, որ Դալոտի նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերում նաեւ եվրոպական այլ ակումբներ։ Ֆուտբոլիստի հավակնորդների թվում են այնպիսի թիմեր, ինչպիսիք են Դորտմունդի «Բորուսիան», «Յուվենտուսը», «Ռոման», «Միլանը» և Մադրիդի «Ատլետիկոն»։ Նշվում է, որ այս պահին պորտուգալացին բանակցություններ է վարում «Մանչեսթեր Յունայթեդի» հետ նոր պայմանագրի կնքման շուրջ։