Մադրիդի «Ռեալը» պայման է դրել Կիլիան Մբապպեի առաջ

Հայտնի է դարձել, թե ինչ պայմաններում Մադրիդի «Ռեալը» պատրաստ կլինի համաձայնել ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապպեի տրանսֆերին։

Ինչպես հայտնում է L’Equipe-ը՝ մադրիդյան ակումբը ցանկանում է, որ ֆրանսիացին կրճատի աշխատավարձը և պատրաստ լինի խաղալ ոչ թե հարձակման ձախ եզրում, որտեղ խաղում է Վինիսիուս Ժունիորը:

Մբապպեն ՊՍԺ-ում է 2017 թվականի օգոստոսից։ 2022/23 մրցաշրջանում նա բոլոր մրցաշարերում թիմի կազմում անցկացրած 41 խաղում դարձել է 40 գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ։ Transfermarkt.com-ը Մբապպեին գնահատում է 180 միլիոն եվրո: