Ռոմելու Լուկակուն կարող է միանալ անգլիական ակումբին

Հարձակվող Ռոմելու Լուկակուի ապագան մնում է անորոշ: Բելգիացին այժմ վարձավճարով հանդես է գալիս «Ինտերում», իսկ նրա տրանսֆերային իրավունքները պատկանում են «Չելսիին»:

Այնուամենայնիվ, Լուկակուն կարիերան անգլիական Պրեմիեր Լիգայում շարունակելու շատ անսպասելի տարբերակ ունի։

Ինչպես հաղորդում է Fichajes-ը, 30-ամյա հարձակվողի նկատմամբ հետաքրքրություն է ցուցաբերում «Աստոն Վիլան»:

2022/2023 մրցաշրջանում Ռոմելու Լուկակուն «Ինտերի» կազմում անցկացրել է 33 հանդիպում, որոնցում դարձել է 13 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։