Լոնդոնի «Արսենալը» տրանսֆերային միանգամից երկու թիրախ ունի

Լոնդոնի «Արսենալը» հետաքրքրություն է ցուցաբերում «Լայպցիգի» երկու ֆուտբոլիստի նկատմամբ, այս մասին հայտնում են 90min-ի լրագրողները։ Ըստ աղբյուրի՝ «զինագործների» հետաքրքրությունների տիրույթում են կիսապաշտպաններ Դանի Օլմոն և Դոմինիկ Սոբոսլայը։

Լոնդոնյան ակումբի սկաուտները ներկա են գտնվել ակումբի վերջին հանդիպմանը Մյունխենի «Բավարիայի» (3-1) դեմ՝ անմիջականորեն հետևելու հավանական նորեկների խաղին: Երկու ֆուտբոլիստներն էլ Transfermarkt-ը գնահատում է 40 միլիոն եվրո:

Ընթացիկ մրցաշրջանում Օլմոն Բունդեսլիգայում անցկացրել է 22 հանդիպում՝ դառնալով երկու գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ:

Սոբոսլայն անցկացրած 30 խաղում դարձել է 6 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ: