Հրանտ-Լեոն Ռանոս. «Ես շատ ուրախ եմ լինել այս մեծ ակումբի մի մասը»

Հայաստանի հավաքականի և Մյունխենի «Բավարիայի» երիտասարդական թիմի հարձակվող Հրանտ-Լեոն Ռանոսը միացել է Մյոնխենգլադբախի «Բորուսիային»:

Մեր ընտրանու ֆուտբոլիստը պայմանագրի տակ իր ստորագրությունը դնելուց հետո կիսվել է մտքերով.

«Ես շատ ուրախ եմ լինել այս մեծ ակումբի մի մասը: Սա մեծ քայլ է իմ կարիերայում, և ես դրան կմոտենամ լիարժեք մոտիվացիայով և նվիրվածությամբ։ Ցանկանում եմ ինձ դրսևորել մարզումների և խաղերի ընթացքում, քրտնաջան աշխատել և արագ գտնել իմ տեղը նոր թիմում»:

Изображение