Ֆուտբոլի Արքա Պելեի դուստրը գրառում է կատարել

Բրազիլիայի լեգենդար հարձակվող Պելեի դուստրը՝ Քելի Քրիստինա Նասիմենտոն, խոսել է համաշխարհային ֆուտբոլում ռասիզմի մասին։

«Հորս հուղարկավորության օրը ՖԻՖԱ-ի նախագահ Ինֆանտինոն ինձ ասաց, որ աշխարհի բոլոր երկրներին կխնդրի իր անունով մարզադաշտ անվանել։ Ես կարծում եմ, որ դա հիանալի է: Բայց որքա՞ն ավելի լավ կլիներ, եթե հորս ժառանգությունը ոչ թե մարզադաշտերի անունները լիներ, այլ ռասիզմի դեմ շարժում:

Ռասիզմի դեմ իրական գործողություն. Մի բան, որը թույլ չի տա Վինիսիուսին այսօր անցնել այն ամենի միջով, ինչի միջով անցել է հայրս 1958 թվականին»,- գրել է Քելին սոցիալական ցանցերում։

Լա Լիգայի 35-րդ տուրի հանդիպման ժամանակ Մադրիդի «Ռեալի» հարձակվող Վինիսիուս Ժունիորը կոնֆլիկտ է ունեցել «Վալենսիայի» երկրպագուների հետ։ Ֆուտբոլիստը մի քանի անգամ ուշադրություն է հրավիրել տրիբունաներից իրեն ուղղված ռասիստական ​​վիրավորանքների վրա։