Ռաֆինյա Դիասն աջակցել է Վինիսիուս Ժունիորին

«Բարսելոնայի» բրազիլացի վինգեր Ռաֆինյա Դիասն աջակցել է Մադրիդի «Ռեալի» հարձակվող Վինիսիուս Ժունիորին, ով «Վալենսիայի» դեմ խաղում ռասիզմի զոհ է դարձել։

Դիասը հագել է մարզաշապիկ, որի վրա գրված էր. «Քանի դեռ մաշկի գույնն ավելի կարևոր է, քան աչքերի փայլը, պատերազմ կլինի»:

Հիշեցնենք, որ Մեստալյայում կայացած խաղում «Վինիսիուսը» կարմիր քարտ էր ստացել։ Որոշ ժամանակ անց Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիան չեղարկել է բրազիլացի հարձակվողի հեռացումը։

Լա Լիգայի ընթացիկ մրցաշրջանում նա մասնակցել է 32 հանդիպման՝ դառնալով տասը գոլի և ինը գոլային փոխանցման հեղինակ։