Պեպ Գվարդիոլան խոսել է իր ապագայի մասին

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան հայտարարություն է արել ակումբում իր ապագայի մասին։

«Հաջորդ մրցաշրջանում ես կմնամ «Մանչեսթեր Սիթիում»: Չեմ մտածում ակումբից հեռանալու մասին.

Ես կմնամ հաջորդ մրցաշրջանում, մի անհանգստացեք»,- Գվարդիոլայի խոսքերն է մեջբերում ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։