Մարկուս Թյուրամը կարող է տեղափոխվել ԱՊԼ

«Մանչեսթեր Յունայթեդը» միացել է Մյոնխենգլադբախի «Բորուսիայի» հարձակվող Մարկուս Թյուրամի համար մղվող պայքարին, ով ամռանը հասանելի կլինի տրանսֆերային շուկայում ազատ գործակալի կարգավիճակով։

Calciomercato-ի համաձայն՝ «Մանչեսթեր Յունայթեդը» վերջին օրերին քրտնաջան աշխատում է այս գործարքի վրա:

Շատ ակումբներ փորձում են ձեռք բերել ֆուտբոլիստին, ուստի «կարմիր սատանաների» համար հեշտ չի լինի հաղթել այս տրանսֆերային մրցավազքում:

Ֆուտբոլիստը շուտով պետք է որոշի, թե որ թիմում է ցանկանում հանդես գալ հաջորդ մրցաշրջանում: