Ֆեդերիկո Կիեզան կարող է տեղափոխվել ԱՊԼ

«Մանչեսթեր Յունայթեդը» պլանավորում է ուժեղացնել կազմն ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ։ Ինչպես հայտնում է Calciomercatoweb-ը, «կարմիր սատանաները» թիրախավորել են «Յուվենտուսի» վինգեր Ֆեդերիկո Կիեզային:

Օրերս մանկունիանցիները կարող են առաջարկ անել թուրինյան ակումբին։ Նշվում է, որ գործարքը կարող է արժենալ 50 մլն եվրո։