«Արսենալը» բանակցում է հարձակվող Ռիս Նելսոնի հետ

«Արսենալը» բանակցում է հարձակվող Ռիս Նելսոնի հետ նոր պայմանագրի կնքման շուրջ, հայտնում է Sky Sports-ը: Աղբյուրի փոխանցմամբ՝ «զինագործները» 23-ամյա անգլիացու հետ քննարկել են մեկ տարվա պայմանագիր կնքելու հեռանկարը։

Նելսոնն «Արսենալի» սան է, 2022/23 մրցաշրջանում թիմի կազմում անցկացրած 17 խաղում դարձել է 3 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։

Transfermarkt.com պորտալը հարձակվողի արժեքը գնահատում է 7 միլիոն եվրո։

«Արսենալը» 37 խաղից 81 միավորով երկրորդն է Պրեմիեր Լիգայի մրցաշարային աղյուսակում: