«Բավարիան» ցանկանում է ձեռք բերել աշխարհի չեմպիոնի

«Բավարիան» դիտարկում է «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Խուլիան Ալվարեսին ձեռք բերելու տարբերակը։ 23-ամյա հարձակվողն այնքան էլ հաճախ չի հայտնվում թիմի մեկնարկային կազմում, քանի որ Խոսեպ Գվարդիոլան սովորաբար վստահում է Էրլինգ Հոլանդին:

Լրագրող Ֆլորիան Պլետենբերգի կարծիքով՝ «Բավարիան» հետևում է Ալվարեսին շուրջ ստեղծված վիճակին։

Մարտին արգենտինացին նոր պայմանագիր կնքեց «Սիթիի» հետ մինչև 2028 թվականը, սակայն գալիք ամառ նրա հեռանալը դեռևս չի բացառվում։

Ընթացիկ մրցաշրջանում ֆուտբոլիստը 47 խաղում դարձել է 17 գոլի հեղինակ: